News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոնդոնի «Tabernacle» թատրոնում Միացյալ թագավորությունում առաջին անգամ, հուլիսի 6-ին բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Այն իրականություն է դարձել Լոնդոնի հայկական օպերայի ջանքերով:

Անուշի դերը կատարել է Երաժշտության թագավորական ակադեմիայի սան Թերեզա Գեւորգյանը, մյուս գլխավոր դերերը կատարել են Վահե Բեգոյանը, Արիս Նադիրյանը եւ Անաիս Հեղոյանը:

Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել: Հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներից բացի, հանդիսատեսի մեջ մեծ թիվ են կազմել նաեւ բրիտանացիները:

Լոնդոնի հայկական օպերան նորաստեղծ կառույց է՝ Արիս Նադիրյանի ղեկավարությամբ, եւ միավորում է հայ համայնքի անդամ երաժիշտներին ու արվեստագետներին: Այն նպատակ ունի բրիտանական հասարակությանը ճանաչելի դարձնել հայկական դասական երաժշտությունը, ինչպես նաեւ բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռել երիտասարդ հայ երաժիշտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ