News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հոլանդական Nos հեռուստաալիքի վեցժամյա լուրերի թողարկման ժամանակ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցուցադրվել է  վերին շրթունքին սեւ եզրագծով, որը հիշեցրել է Ադոլֆ Հիտլերի բեղերը:

Ինչպես Metro-ին հղում անելով հաղորդում է  «Լենիզդատը», նման էֆեկտ է ստացվել տեսագրությանը զուգահեռ ալիքի գրաֆիկայի կարգավորման ժամանակ: Դա տեղի է ունեցել, երբ հաղորդավարն սկսել է պատմել Գերմանիայի կանցլերի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպման մասին, եւ նրա հետեւում սկսել են ցուցադրել Մերկելի կադրերը:  Անգելա Մերկելի «բեղերին» ուշադրություն են դարձրել Twitter-ի օգտվողները եւ գրել են  այդ մասին: 

Այդ դեպքը հրավիրել է նաեւ հանդիսատեսների ուշադրությունը, քանի որ մամուլում Մերկելին բազմիցս համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ  քաղաքական խիստ դիրքորոշման համար: Օրինակ, 2008 թվականին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Մերկելին անվանել էր Հիտլերի քաղաքական հետնորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ