News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հուլիսի 11-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաեւ եղբայրական հարաբերություններին համահունչ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը: Մասնավորապես ընդգծվել է, որ նման փոխադարձ այցելությունները գալիս են ավելի սերտացնելու եւ առավել խթանելու համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Իր խոսքում Գարեգին Բ-ն մասնավոր անդրադարձ է կատարել օրեր առաջ ՌԴ Կրասնոդարի շրջանում տեղի ունեցած աղետին` ի դեմս Մատվիենկոյի իր ցավակցությունն ու սրտակցությունը հայտնելով ՌԴ իշխանություններին եւ ժողովրդին ջրհեղեղի հետեւանքով զոհված հարյուրավոր քաղաքացիների համար:

Զրույցի ընթացքում նրանք խոսել են նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման, հայ եւ ռուս եկեղեցիների ջերմ հարաբերությունների ու արդյունավետ համագործակցության, Ռուսաստանում հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքի կազմակերպման մասին: Այս առիթով Գարեգին Բ-ն իր օրհնությունը եւ գնահատանքն է հայտնել ՌԴ իշխանություններին Ռուսաստանում հայորդիներին եւ Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության եւ ուշադրության, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:

Հանդիպման ավարտին Գարեգին Բ-ն Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Սահակ – Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան` հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, Սանկտ Պետերբուրգի հայկական հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման գործում ունեցած կարեւոր ներդրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ