News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանից Facebook սոցիալական ցանցում գրանցվածների թիվն անցել է 300 հազարը։ Ըստ վիճակագրության՝ միայն վերջին 6 ամսում Հայաստանից 62,420  նոր գրանցում է եղել։ Այժմ Հայաստանից գրանցվածների քանակ 304,560 է։ Եթե հաշվի չառնենք այն փաստը, որ Facebook-ում կան զգալի թվով կեղծ պրոֆիլներ (յուրաքանչյուր մարդ կարող է բազմաթիվ պրոֆիլներ բացել), ապա, վիճակագրության համաձայն, Հայաստանի բնակչության 10.27% ներգրավված է Facebook-ում։ Ընդհանուր առմամբ՝ Facebook սոցիալական ցանցում Հայաստանը նախորդ 6 ամիսներում 25.78% աճ է գրանցել, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում հայաստանցիների հետաքրքրվածությունը Facebook-ի հանդեպ նվազել է։ Նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 0.10% նվազում է արձանագրվել։

Facebook-ի նկատմամբ նվազել է նաեւ ամերիկացիների հետաքրքրությունը։ ԱՄՆ-ն նախկինի պես առաջատար է օգտվողների թվով Facebook-ում, սակայն վերջին 6 ամիսներում գրանցվողների թիվը նվազել է -1.08%- ով, կամ 1,693,560-ով։

Աշխարհում ամենահայտնի սոցցանցը մեծ արդյունք է գրանցել Բրազիլիայում։ Գրանցվողների աճը նախորդ վեց ամսում կազմել է 45.55%։ Այսպիսով Բրազիլիայի բնակչության 25,45 տոկոսը պրոֆիլներ ունի Մարկ Ցուկերբերգի ստեղծած սոցցանցում։  Բրազիլիան Facebook-ից օգտվողների թվով երկրորդ տեղում է։ 3-րդ տեղում է Հնդկաստանը, 4-րդում՝ Ինդոնեզիան, 5-րդում՝ Մեքսիկան։ Թուրքիան 6-րդն է։

Հարավային Կովկասում Facebook-ից օգտվողներով առաջատարը Ադրբեջանն է, որը զբաղեցնում է 85-րդ տեղը։ Վերջին 6 ամսվա ընթացքում Ադրբեջանից Facebook-ում 217,800 գրանցում է եղել, աճը նախորդ 6 ամսվա համեմատ կազմել է 36.05%։ Վրաստանը գտնվում է 86-րդ տեղում, իսկ Հայաստանը զբաղեցնում է 113-րդ տեղը Facebook-ից օգտվողների թվով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ