News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին 10 հազար եվրոյի սերտիֆիկատ է տվել (ֆոտոռեպորտաժ): Սերտիֆիկատի հանձնման արարողությունը կայացել է հուլիսի 11-ին Լամբերտո Զանիերի` Երեւան այցի շրջանակներում: Տվյալ բժշկական հաստատությունը մասնագիտանում է օնկոլոգիական եւ հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժման ուղղությամբ:

Միջոցները հատկացվել են Վիեննայի «Հոֆբուրգ» պալատում կայացած ամենամյա բարեգործական պարահանդեսի ընթացքում հավաքված գումարներից: Դրան մասնակցում են ԵԱՀԿ բոլոր պատվիրակությունները: Ստացված գումարները ծախսվում են այս կամ այն կարեւոր խնդրի լուծման համար: «Սույն բուժհաստատությանը հատկացված միջոցները նրա աշխատանքի կարեւորության առհավատչյան է»,- ընդգծել է Զանիերը:

Նշենք, որ հիվանդանոցին ավելի վաղ բժշկական սարքավորումներ էին հատկացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ