News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Ստեփանակերտում այսօր՝ հուլիսի 11-ին, հայտարարել են, թե բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին` առանց կոնկրետ ժամկետ նշելու, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հավելել է. «Ես կարող եմ ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, բանակցող կողմերի ֆորմատը կարող է ընդլայնվել»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), այսօր ադրբեջանական կողմից հատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, եւ մոտ 1.5 ժամանոց հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպմանը ընթացքում Բակո Սահակյանը կոչ է արել համանախագահներին «շարունակել իրենց աշխատանքը Ադրբեջանին կառուցողական հուն բերելու եւ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ»:

Բաքվում եւ Ստեփանակերտում համանախագահները քննարկել են նաեւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը:

Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասաց, որ դա «ցավոտ հարց է, որի մասին երկար խոսվել է, բայց որն առայժմ լուծված չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ