News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին, այսօր` հուլիսի 12-ին, Երեւանում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունը, թե Բաքուն չի գնա փոխզիջման, Նալբանդյանը նշել է. «Երբ համանախագահները հայտարարում են, որ պետք է ձեռնպահ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից, ի պատասխան ադրբեջանական կողմից լսում ենք հայտարարություններ ցանկացած փոխզիջումից հրաժարվելու մասին»:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վերջերս Լոս Կաբոսում արված հայտարարությունը, որտեղ միանշանակ ասվում է, որ ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա եւ որ ուժի կիրառումը լուծման չի հանգեցնի: «Մեկ շաբաթ անց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչում է հայտարարություն, թե գնել ենք, գնում ենք եւ գնելու ենք զենք ԼՂ խնդրի լուծման համար: Համանախագահներն առաջարկում են միջադեպերը հետաքննող մեխանիզմ ստեղծել, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, ամրացնել հրադադարի ռեժիմը` հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով:

Ի պատասխան, ադրբեջանցիները հայտարարում են, որ կարիք չունեն ոչ մեխանիզմների, ոչ դիպուկահարների հետքաշման, ոչ հրադադարի ռեժիմի ամրացման, քանի որ «երբ խնդիրը կարգավորվի, այդ ամենի անհրաժեշտությունը չի լինի»:

Այո, այս ամենն իրականություն է, բայց բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը կշարունակի բանակցությունները, կշարունակի ջանքեր գործադրել խնդրի շուտափույթ կարգավորման համար»,-ընդգծել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ