ԵրեքշաբթիՀուլիս 22
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

ՀԱԿ-ը դեռ չի քննարկում նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկն...

02:29, 13.07.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն

Հայ ազգային կոնգրեսում չի քննարկվել 2013 թվականին կայանալիք  նախագահական ընտրությունների, այդ թվում նաեւ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի պատգամավոր, Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հայտարարությունը, թե «եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ, հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը»։

«Այս հարցը Կոնգրեսում չի քննարկվել, ուստի ՀԱԿ-ի դիրքորոշման մասին ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել»,-ասել է նա:
Նման կերպ պատգամավորը պատասխանեց նաեւ հարցին, թե իր կարծիքով, զուտ տեսականորեն հնարավո՞ր է, ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա այդ ընտրություններում:

Միաժամանակ, Լյուդմիլա Սարգսյանը հավանություն է տվել ՀՅԴ անդամի հայտարարությանը, նշելով. «Ես ողջունում եմ ՀՅԴ-ի հայտարարությունը` այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության պատրաստակամության մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հայտարարել էր, որ «եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ, հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Լիոնում բացվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը

Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետեւ մետաքս արտադրող հայերը հաստատվել...

«Հայոց աշխարհ». Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելու իրավունք չուներ

Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետեւ այդ զենքի վաճառքն ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ

Իջեւանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Հայաստանը նույնպես պետք է համահունչ քայլի միջազգային իրողություններին ու սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի…

«Հրապարակ». Դոն Պիպոն Էջմիածնում փորձում է իր մարդուն քաղաքապետ դարձնել

Կողմերն առանձին-առանձին «պատգամաբերներ» են ուղարկում իշխանությունների մոտ...

Կշտանալու մասին օրենք. ՕԵԿ-ի նոր օրինագիծը

Երեկ մի խեղճ ուսուցչուհի խնդրում էր ինձ բանկից հանել գումարը, սակայն ասում եմ՝ մայրիկ, Ձեր հաշիվները սառեցված են, եւ այս ուսուցչուհին, որ հարյուր հազար դրամով ապրում է...

«168 ժամ». ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվում է Ղարաբաղից

Հայաստանը համաձայնում է, որ դա կամ առանձին տարածք է, կամ…