News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն սկսում է իր բլից հարցազրույցների շարքը ԱԺ պատգամավորների հետ: Նախեւառաջ, որոշել ենք անդրադառնալ այն պատգամավորներին, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր եւ նոր են ծավալում օրենսդիր գործունեություն: Բլից հարցազրույցներում բացակայելու է քաղաքականությունը եւ դրան վերաբերող հարցերը, փոխարենը` փորձելու ենք ավելի շատ ներկայացնել պատգամավորներին` մադկային տեսանկյունից

Այսպես, մեր առաջին զրուցակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Հոմոսապիենս (ծիծաղում է): Մարդ, որը կարեւոր պահերին չեզոքություն չի պահպանում:

Ամենաուժեղ եւ թույլ կողմը:

Կամք, լավատեսություն, բարդ պահերին լուծումներ փնտրելու կարողություն, թույլ կողմեր շատ ունեմ` շուտ եմ հուզվում եւ շուտ եմ բռնկվում:

Պարտություն եւ հաղթանակ:

Երկուսն էլ ունեցել եմ, երկուսին էլ պետք է պատրաստ լինել, փորձել եմ պատվով կրել պարտությունը եւ հպարտությամբ, բայց ոչ մեծամտությամբ տոնել հաղթանակը:

Ամենամեծ ձեռքբերումը եւ կորուստը:

Ամենամեծ ձեռքբերումը ընկերներս են, կորոսւտը` անկեղծ մարդկային հարաբերությունների նկատմամբ վստահության պակասը:

Չկատարած խոստումը:

Չի եղել:

Ամենամեծ զղջումը:

Կյանքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում, զղջում եմ միայն այն դեպքերում, երբ կարող էի անել ավելին, բայց չեմ արել:

Կրթություն, կարիերա՞, թե՞ ընտանիք:

Այդ հասկացությունները պետք է ոչ թե հակադրել այլ համադրել. արժեհամակարգի տեսանկյունից` իհարկե ընտանիք:

Խնդիրներ եւ հոգսեր:

Բազմաթիվ եւ տարատեսակ:

Հուսահատության եւ հիասթափության պահեր:

Հիասթափության պահերը առավել եղել են ընկերության մեջ, իսկ հուսահատության պահերը ավելի ակնթարթային բնույթ են կրել:

Սիրելի արտահայտությունը:

Ով մոռանում է իր անցյալը, դատապարտված է կրկին վերապրելու այն:

Հույս, հավատ, սեր:

Այս երեք հասկացությունները ինձ համար նախանշում են կյանքի նկատմամբ ունեցած մոտեցումները եւ այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել ցանկացած իրավիճակում:

Ձեր կյանքի հեքիաթը:

Կյանքը ինքը հեքիաթ է:

Շոպինգ, շոկոլադ, ծաղիկներ:

Եւ առաջինը, եւ երկրորդը, եւ երրորդը:

Գեղեցկություն եւ խելք:

Թե գեղեցկությունը եւ թե խելքը բնատուր են լինում եւ մեկը մյուսին երբեք չեն խանգարում, թեեւ հատկապես մեր հասարակությունում գեղեցկությունը հաճախ դիտվում է որպես խելքի հականիշ, երբեմն էլ` խելքի բացակայության հիմնավորում կամ արդարացում:

Ձեր կյանում ամենաթանկ մարդը:

Մայրս:

Կատարելություն եւ տղամարդ:

Կատարյալ մարդիկ ընդհանրապես չեն լինում, կատարյալ տղամարդիկ` առավել եւս, բայց տղամարդը պետք է լինի ուժեղ, ինքնավստահ եւ մեծահոգի:

Նշենք, որ 29-ամյա Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ի երիտասարդ եւ չամուսնացած պատգամավորներից մեկն է: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուհետեւ սովորել մագիստրատուրայում, ապիրանտուրայում, իրավաբանական գիտությունների թեկնածու է: Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական, այնուհետեւ` ԱԺ նախագահի խորհրդական: Դասախոսում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Տպել
Ամենաշատ