News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Շելլերի «Նախարար» ֆիլմը, որ մտել էր «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում` «խաղարկային ֆիլմ» ժանրում, պատմում է լիազորությունների իրականացման մասին` պետության չկայացման ու ժողովրդավարության ճգնաժամի ֆոնին:

«Որոշ պաշտոնյաներ, որոնք դիտել իմ ֆիլմը, թեթեւակի նեղացել եւ վիրավորվել էին: Ճշմարտությունը կարող է ուժեղ վիրավորել»,- ասել է կինոռեժիսորը հուլիսի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, մինչ «Նախարարը» ֆիլմն ինքն իշխանության ներկայացուցիչների հետ շփման որեւէ փորձ չի ունեցել: Իսկական նախարարի հետ առաջին հանդիպումը կայացել է Կաննում եւ տեւել մեկ րոպե: «Հանդիպումն ավարտվեց` չսկսված: Այդ մարդիկ շփման, քննարկելու ժամանակ չունեն, միշտ շարժման մեջ են»,- ասել է Շելլերը:

Ռեժիսորը նշել է, որ պատմությունն ամբողջությամբ հորինված է, խոսել է «լուրջ բանի մասին անլրջությամբ»:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք եւ ավարտվել Օլանդի ժամանակ: «Վստահ չեմ, որ Սարկոզին ֆիլմը տեսել է, բայց հաստատ գիտեմ, որ Օլանդը տեսել է»,- նշել է ռեժիսորը, ով տեղյակ չէր նախագահի արձագանքից:
Նշենք, որ «Նախարարը» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի կինոքննադատների միջազգային ընկերակցության ժյուրիի մրցանակին:

Ֆիլմը սկսվում է նրանից, որ տրանսպորտի նախարարին գիշերվա կեսին զանգում է քարտուղարն ու ասում, որ ավտոբուս է ընկել ձորը: Նախարարը գալիս է դեպքի վայր, որտեղ էլ արտառոց իրադարձություններ են ընթանում…

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ