News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Չելյաբինսկի մարզային դատարանը հրապարակել է 2010 թվականի օգոստոսին «Տորնադո» ռոք փառատոնի հյուրերի զանգվածային ծեծի 13 մասնակիցների դատավճիռը:

Հարձակման կազմակերպիչ Ռոբերտ Նազարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում: Նրա հանցակիցներ Անդրեյ Իզմեստեւն ու Կոնստանտին Կատաեւն ստացել են 4,5 եւ 5 տարվա ազատազրկում` համապատասխանաբար, իսկ մնացածները` 3-4 տարվա ազատազրկում, հաղորդում է NEWSru.com-ը:

Նշենք, որ 2010 թվականի օգոստոսին, Միասսայում մահակներով ու տրավմատիկ ատրճանակներով զինված շուրջ 100 մարդ հարձակվել է ռոք-փառատոնի հյուրերի վրա: Ամեն ինչ սկսվել է սրճարանում հյուրերի եւ տեղացիների միջեւ առաջացած վիճաբանությունից:

39 մարդ համարվում է տուժած, ում դաժանաբար ծեծել են: 13 մարդու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Գործը հարուցվել է «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» եւ «Թշնամության եւ ատելության հրահրում» հոդվածների հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ