News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանից արտահանումը  դիվերսիֆիկացված չէ, հուլիսի 13-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:  Հայաստանից արտահանման կառուցվածքը մի քանի տարում գործնականորեն չի փոխվել. 25 անուն ապրանքները կազմում են արտահանման նոմենկլատուրայի  80 տոկոսը:

Փոքր ձեռնարկությունները կառավարության աջակցությունը չեն ստանում, մասնավորապես արտահանման վարկերի տեսքով:

«Հիշեք, թե մեր ձեռնարկություններից քանիսն էին մանր եւ միջին: Հենց նրանց էլ պետք է աջակցությունը, նրանք հաճախ ի վիճակի չեն թղթաբանությամբ զբաղվել», – նշել է Մակարյանը:

Հայաստանի հիմնական արտահանման ապրանքներն են պղնձե խտանյութը եւ  անմշակ պղինձը, ալյումինե փայլաթիթեղը, կոնյակը, ֆեռոմոլիբդենը եւ մոլիբդենը, սեւ մետաղների մնացորդը, թարմ եւ  պահածոյացված մրգերը եւ բանջարեղենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ