News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սերբ ռեժիսոր Գորան Ռադովանովիչը, ում վավերագրական «With Fedel whatever happens» («Ֆիդելի հետ, ինչ էլ որ պատահի») ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, «վավերագրական կինո» անվանակարգում, կցանկանար ֆիլմ նկարել Հայաստանի մասին: Այդ մասին, այսօր` հուլիսի 13-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը` ռեժիսորը:

«Ես իմացա, որ ձեզ մոտ մորմոններ կան: Հնագույն քրիստոնեական ավանդույթներով հայերի ինչի՞ն են պետք մորմոնները: Ես շատ կուզենայի այդ մասին ֆիլմ նկարել, բայց դրա համար պետք է ապրեմ այստեղ»,- ասել է ռեժիսորը` կատակով հավելելով, թե հայկական կոնյակի մի քանի բաժակը լավ մոտիվացիա կլիներ:

Ռադովանովիչի խոսքով, իր մրցութային ֆիլմը թեթեւ հեգնական ոճով պատմում է շարքային կուբացիների կյանքի մասին եւ նպատակ չունի քաղաքական խնդիրներ լուծել: Ռեժիսորը նշել է, թե մեծամասամբ շնորհիվ կոմունիստական անցյալի է իրեն հաջողվել վերլուծել կուբայական հասարակությունը: «Բայց իմ ֆիլմը քաղաքականության մասին չէ, այլ կյանքի: Ես չեմ քննադատում, միայն հեգնում եմ»,- նշել է նա:

Նշենք, որ Գորան Ռադովանովիչը Եվրոպական կինոակադեմիայի եւ Սերբ կինոգործիչների միության անդամ է, նկարել է մոտ 10 խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ