News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հուլիսի 13-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի զինված ուժեր հոգեւոր սպասավորության մեկնող հինգ եկեղեցականների:

Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Գարեգին Բ-ին ներկայացրել է Հայոց բանակի նոր հոգեւոր սպասավորներին, անդրադարձել Բանակի հոգեւոր սպասավորության գործունեությանը:

Այնուհետեւ հոգեւոր ծառայության կոչված եկեղեցականներին օրհնել է Կաթողիկոսը: Ընդգծելով, որ նրանք կոչված են հայ զինվորի ոգին բարձրացնելու, Հայրենիքի եւ Եկեղեցու հանդեպ նրա սերը զորացնելու, քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելու կարեւոր ծառայության` նա հորդորել է օրինակելի անձեր դառնալ զինծառայողների համար եւ հավատի խորն ապրում փոխանցել նրանց: Գարեգին Բ-ն կոչ է արել անսակարկ ու աննվազ նվիրումով հովվական աշխատանք իրականացնել այն գիտակցությամբ, որ բանակը հայոց պետության եւ ժողովրդի գոյության երաշխիքն է:

Վերջում Կաթողիկոսն արդյունավետ ծառայություն է մաղթել եկեղեցականներին` իրենց սպասավորությամբ նպաստելու Հայրենիքի անվտանգությանն ու ապահովությանը:

Ներկայումս ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությունն ունի տարբեր զորամասերում սպասավորող 48 եկեղեցականներ: Այս տարի լրանում է առաջնորդության 15-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ