News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը եւ Orange-ն, այսօր` հուլիսի 13-ին, հայտարարել են մեկ տարի առաջ մեկնարկած պիլոտային նախագծի ընդլայնման մասին, որի շրջանակներում Երեւանի քաղաքային տրանսպորտի  նոր շարժակազմի բոլոր ավտոբուսների ուղեւորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետից:

Ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք եւ հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ եւ այլն: Այս պահին շարժական WiFi սարքերով համալրված է 91 ավտոբուս, որոնց թիվը մինչեւ տարեվերջ կհասնի 255-ի:

«Սա կարեւոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետեւ թույլ է տալիս փորձել մեր շարժական MyFi ծառայությունը եւ դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում WiFi ինտերնետը: Անցյալ տարի պիլոտային նախագիծը մեկնարկելիս մենք փորձում էինք հասկանալ, թե արդյոք այս ծառայությունների կարիքը զգում են Երեւանի բնակիչները եւ նկատեցինք, որ բակականին մեծ թվով ուղեւորներ օգտվում են Wi-Fi-ից  ավտոբուսում: Ուրախ ենք քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը շարունակել եւ ընդլայնել` արդեն առաջարկելով այս հնարավորությունը բոլոր նոր ավտոբուսների ուղեւորներին », ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Առաջին անգամ Երեւանի քաղաքային տրանսպորտում WiFi տեղադրվել է մեկ տարի առաջ` Երեւանի քաղաքապետարանի եւ Orange-ի պիլոտային նախագծի շրջանակներում, երբ Orange MyFi մոդեմներ տեղադրվեցին քաղաքային տրանսպորտի 5 երթուղիներ սպասարկող ավտոբուսներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ