News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հուլիսի 13-ին, աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` տեղում ծանոթանալու ոլորտի հիմնախնդիրներին  եւ բերքահավաքի աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյուղատնտեսության նախարարությունից:

Նախարարը նշել է, որ 5 համայնքներում ( Գեղամավան, Չկալովկա, Շորժա, Մադինա եւ Վարդաձոր) արոտավայրերի ջրարբիացման եւ գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման գործընթացներն արդեն ավարտական փուլում են, իսկ վեցերորդ՝ Խաչաղբյուր  համայնքում, ծրագիրը նոր է  մեկնարկել  եւ ներկայումս  ընթացքի մեջ է կառավարման պլանի մշակումը: Նախարարը կարեւորել է նաեւ կաթ վերամշակողների եւ կաթ արտադրողների միություններ ստեղծելու գործոնը, ինչը մեծապես պետք է նպաստի  ֆերմերների եւ վերամշակողների հարաբերությունների կանոնակարգմանը, ապահովի  կաթի մթերման խելամիտ գների ձեւավորումը եւ արտադրվող ու մթերվող ծավալների զգալի  աճը: ‹‹2011 թվականի համեմատությամբ  2012-ին  մարզում հացահատիկի եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերն ավելացել են 7344 հեկտարով: 1500 հա-ով ավելացել են կարտոֆիլի ցանքերը: Մարզի հողօգտագործողներին մատչելի գներով՝ մեկ պարկը 6000  դրամով , տրամադրվել է 3610 տոննա ազոտական պարարտանյութ: Մեկ այլ ծրագրով՝  մարզը մատչելի գներով ստացել է նաեւ 2700 տոննա դիզելային վառելանյութ››,- նշել է  նախարարը:

Օրվա  երկրորդ  կեսին  մարզպետի  հետ Սերգո Կարապետյանը եղել է Մարտունու  տարածաշրջանի Վարդենիկ համայնքի  հացահատիկի արտերում, ուր առանձին գյուղացիներ դժգոհել են սպասվող բերքից,  կապելով այն սերմացուի  որակի հետ:  Զրույցի ընթացքում շոշափվել են նաեւ առաջիկա բերքահավաքի կազմակերպման եւ աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովվածության հարցեր:  Այցելության վերջին կանգառը Մեծ Մասրիկն էր,  ուր քննարկվել է համայնքը  գյուղատնտեսական ռեսուրսների  կառավարման եւ  մրցունակության ծրագրում  ընդգրկելու հարցը: Առաջիկայում այստեղ կկազմակերպվի արոտօգտագործողների կոոպերացիա,որը ձեռնամուխ կլինի համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի բարելամանն ու ջրարբիացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ