News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտի որոշ հողատարածքներ ոռոգվում են կոյուղաջրերով. Դրանցով լցված է Արմավիրի մարզի Ակնալիճից Եղեգնուտ հատվածում գտնվող ոռոգման ցանցն ամբողջությամբ: Այդ մասին  գրում է «Հայացք» թերթը:

«Կեղտաջրերը ոռոգման համակարգ են հոսում Արմավիր եւ Մեծամոր քաղաքներից:

Եթե այդ հողերում աճած բանջարեղենն ուրիշ ժողովուրդներ ուտեին` հազար ու մի հիվանդություն ձեռք բերած կլինեին, բայց մենք Աստծո պահած ժողովուրդ ենք, մեզ բան չի լինում, կարծիք հայտնեց անձը բացահայտել չցանկացող մի բնապահպան:
Ըստ նրա` Մեծամոր գետը, որը, կարելի է ասել, Արարատյան դաշտի հողերի զգալի մասի սնուցման մշտական աղբյուրն է եղել, հիմա գրեթե ցամաքել է: Ցամաքել է նաեւ Մեծամորից սնուցվող Սեւջուր գետակը, փոխարենը դրանցով կոյուղաջրերն են հոսում եւ այգիներ ու բանջարանոցներ մղվում պոմպակայանների միջոցով:
Խնդրի լուծումը ֆինանսական ահռելի միջոցներ է ենթադրում: Լուծման իրատեսական տարբերակներն իշխանությունները կապում են նոր կառուցվող ատոմակայանի հետ: Ծրագիր կա, որ ԱԷԿ-ի մեկնարկելիք շինարարության հետ նաեւ մաքրման կայան կկառուցվի»,- գրում է «Հայացքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ