News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012 թվականի առաջին կիսամյակում` նախորդ տարվա համեմատ զգալի նվազել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը: Այդ մասին Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կայացած խորհրդակցությանն ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Խորհրդակցությունն անցկացրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության տվյալներով 2012թ. հունվար-հունիս ամիսներին հրապարակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման  648 հանձնարարագիր, որը կազմում է ստուգումների կիսամյակային ծրագրի շուրջ 54.4 տոկոսը: 2012թ. առաջին կիսմայակում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում 363, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 334-ով կամ 52 տոկոսով, իսկ ստուգումներով արձանագրված գումարն աճել է 673մլն դրամով կամ 91 տոկոսով:

Մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 21մլն 199 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 մլն 429 հազար դրամով կամ 367.4 տոկոսով:  Իսկ  ՀԴՄ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների եւ մնացած մասնակի ստուգումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել են 2139-ով:

Համակարգում վերլուծական կարողությունների զարգացմամբ ոչ միայն ստուգումներն  իրականացվում են ըստ ռիսկայնության աստիճանի,  այլեւ  հնարավորութուն է ընձեռվում հենց տեղում` հարկային տեսչություններում վերանայել կամայականությունները, արդյունքում ստեղծվում է կենտրոնացված համակարգ, որը հսկողություն է սահմանում կոմիտեի ամբողջ գործունեության նկատմամբ:

Տպել
Ամենաշատ