News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարկավոր է  Հայոց ցեղասպանության մասին ծանրակշիռ ֆիլմ նկարահանել, որն ամբողջապես կարտացոլի ողբերգության էությունը: Այսօր` հուլիսի 14-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել միջազգային  «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հրավիրված ռեժիսոր Ագնեշկա Հոլլանդը:

«Դուք դեռ կարիք ունեք ճշմարտության համար մաքառելու», -ասել է նա` հավելելով, որ քաղաքական շատ թեմաներ պատշաճ կերպով ներկայացված չեն արեւմտյան կինեմատոգրաֆիայում: «Նույնիսկ բարձրագույն կրթությամբ մարկանցից շատերը պատկերացում չունեն այն մասին, թե Խորհրդային Միությունում ինչ է տեղի ունեցել  30, 40, 50-ական թվականներին: Սրա մողավորը հիմնականում կինեմատոգրաֆն է, որը չի կարողացել բավական լավ ներկայացնել թեման», - կարծում է Հոլլանդը:

Լեհ ռեժիսորը խոստովանել է, որ մրցանակներն ու նվերներն իհարկե մեծ նշանակություն ունեն, քանի որ վկայում են գնահատված լինելու մասին:

«Ես հանուն փողի ֆիլմ չեմ նկարահանում: Առայօր զարմանում եմ, որ ինձ վճարում են սիրած գործով զբավելու համար», - ասել է Հոլանդը:

Մամուլի ասուլիսում  Ագնեշկա Հոլանդը նշել է, որ երբեք չի ծրագրում, թե որտեղ, երբ եւ ինչպես է նկարահանելու իր հերթական ֆիլմը:  «Կարող է պատահել այնպես, որ ես մի ամբողջ տարի մնամ Երեւանում: Ես ոչինչ չեմ բացառում», - կատակել է Հոլանդը:

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Ագնեշկա Հոլանդին «Փարաջանովի թալեր» մրցանակ կշնորհվի:

 Նշենք, որ «Ոսկե ծիրան» Իններորդ միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացված «Մթության մեջ» կինոնկարը 2011 թվականին  ներկայացվել էր «Օսկարի»:

Կինոնկարը պատմում է  լվովյան խողովակագործ պան Սոխեի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թաքցրել է նացիստներից հրաշքով փրկված մի խումբ հրեաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ