ՈւրբաթՀոկտեմբեր 24
  • USD 408.38
  • EUR 516.31
  • RUB 9.73

Մեզանում հանգիստը ասոցացվում է ուտելու, խմելու, քնելու հետ. Տնտեսագետը խորհուրդ

00:07, 15.07.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն

Ամառային հանգիստը պետք է լիարժեք անցկացնել, քանի որ հենց այդ ժամանակ ես հավաքում «լիցքեր»` ամբողջ տարին աշխատելու համար: Ամառային հանգիստը երբ, որտեղ եւ ինչպես կազմակերպելու թեմայի շուրջ զրուցեցինք տնտեսագետ Սամվել Ավագյանի հետ:

Նրա խոսքով`  հանգիստը ճիշտ եւ լավ կազմակերպելու համար նախեւառաջ` պետք է պարզել, թե ինչ նպատակով ես ցանկանում մեկնել հանգստի, հանգստի որ տեսակն ես ընտրում: Հանգստի տեսակը եւ նպատակը որոշելուց հետո պետք է արդեն լուծել մյուս հարցերը` գրպանին համապատասխան ընտրել վայրը եւ ծառայությունները: Տնտեսագետի խոսքով` քիչ գումարով հանգիստ կարելի է կազմակերպել, օրինակ, հյուրանոցային ծառայություններից չօգտվելով, փոխարենը մնալով տեղի բնակիչներից մեկի տանը` վարձով, դա նաեւ լավ է կոլորիտը զգալու, մարդկանց հետ շփվելու առումով:

Ըստ որոշ ուսումնասիրությունների` համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տեւողությունը 11 օր է, այսինքն` 7-14 օր: Ուստի հարկավոր է այդ կարճ հատվածը ճիշտ եւ լավ օգտագործել: «Մեզանում, ցավոք, «հանգիստ» ասելով հասկանում են ոչինչ չանել, ուտել, խմել, պառկել եւ քնել, դրա համար էլ օրինակ` հանգստից հաճախ վերադառնում են ստամոքսի խնդիրներով»,- նշեց Սամվել Ավագյանը: Նրա խոսքով` աշխարհում տարածված են հանգստի (զբոսաշրջության) բազում տեսակներ, սակայն հայաստանցիներն առավելապես նախընտրում են պասիվ հանգիստը: Հանգստի այնպիսի տարածված ձեւեր, ինպես` արկածային տուրիզմ, ճանաչողական տուրիզմ, պատմամշակութային տուրիզմ, հայաստանցիների շրջանում մեծ գրավչություն չունեն: «Անհասկանալի է, թե ինչու հայերը ոչ մի կոպեկ չեն ցանկանում ծախսել այլ ժողովուրդների պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու համար, չէ՞ որ դա էլ է հանգստի ձեւ»,- ասաց նա` հավելելով, որ հայերը նախընտրում են հանգիստ, որի շրջանակներում էքսկուրսիաներ չեն ցանկանում գնալ:

Հենց դա է պատճառը, որ մեր հայրենակիցների միայն 10 տոկոսն է օգտվում տուրիստական գործակալությունների ծառայություններից, իսկ մնացած 90 տոկոսը նախընտրում է հանգիստը կազմակերպել անձնական նախաձեռնությամբ: Տնտեսագետը նշում է, որ հանգստի մեկնելու համար նախընտրելի է դիմել տուրիստական գործակալության, քանի որ որոշ հոգսերից այն քեզ ազատում է, եւ «եթե լիարժեք հանգիստ ես ուզում, ապա ավելի լավ  է բոլոր հոգսերը թողնել տուրգործակալության ուսերին, այլապես, եթե ինքդ ես նախաձեռնում, լիարժեք չես հանգստանում»: Սամվել Ավագյանը վստահ է, որ հանգստի ավանդական ձեւերը սպառել են իրենց, եւ «եթե մարդ ցանկանում է լավ հանգստանալ, պետք է ժամանակ առ ժամանակ փոխի իր հանգստի ձեւերը, ուղղությունը, վայրը»:

Անդրադառնալով Հայաստանում եւ արտերկրում հանգստանալու ընտրությանը` նա նշեց թե դրական, թե բացասական կողմերը: Նախեւառաջ, նրա խոսքով, Հայաստանի հանգստի բոլոր գոտիները տեղաբաշխված են լեռներում: «Հայաստանում հանգստյան գոտիները տարվա մեծ մասում թերբեռնված են, հետեւաբար` իրենց եկամուտները ձեւավորում են խիստ սեզոնային բնույթով: Դրանք նախատեսված չեն զանգվածային ընդունելության համար, ի տարբերություն ծովային հանգստի, որտեղ հսկայական տարածքներ կան: Էժան հանգիստ լեռնային գոտիներում ոչ մի երկրում չկա, քանի որ հարմարավետություն ստեղծելու եւ ենթակառուցվածքները զարգացնելու համար մեծ ներդրումներ են պահանջում: Էժան հանգիստը բնորոշ է ծովափնյա գոտիներին, որտեղ  կացարանային ծախսերը կարող են հասցվել նվազագույնի»,- նշեց նա: Լեռնային հանգստի թանկությունը, նրա խոսքով, հատուցվում է այն հանգամանքով, որ  այնտեղ դու շնչում ես մաքուր օդ, վայելում ես լեռնային բնությունը եւ այլն:

Հայաստանում հանգստի կազմակերպման բացասական կողմերից մեկն էլ այն է, որ մեզանում կա ընդամենը 3-4 առողջարանային քաղաք, մարդիկ անընդհատ գնալ- գալով` ձանձրանում են: Տնտեսագետը նշեց, որ թեեւ Հայաստանի հարավային շրջանում հրաշք վայրեր կան, մեծ ռեսուրս` տուրիզմի զարգացման համար, բայց ենթակառուցվածքները զարգացած չեն: Հայաստանում տուրիզմի զարգացման ոլորտում Սամվել Ավագյանը դրական փոփոխություններ եւս տեսնում է, օրինակ` հյուրանոցներում սպասարկման որակի բարձրացումը, խոհանոցի բազմազանությունը եւ շվեդական սեղանի սկզբունքը:

Ինչ վերաբերում է արտերկրյա հանգստին, ապա հայերը հիմնականում նախընտրում են Վրաստան, Թուրքիա, մի փոքր ավելի հնարավորության դեպքում` մնացած աշխարհը: Եթե ԽՍՀՄ-ի տարիներին հայերը նախընտրում էին հանգստանալ Ռուսաստանում, Ուկրաինայում, ապա այժմ նման բան չկա: «Արտերկրյա հանգստի նախասիրությունների հարցով հայերի ընտրությունը պայմանավորված է ծովի առկայությամբ, տարածաշրջանային երկրների դեպքում` ինքնաթիռ չնստելու հանգամանքով, մատչելի գներով եւ այլն: Ծովափնյա հանգիստը բոլոր տեղերում էլ էժան է»,- նշեց նա: Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր Հայաստանում եւ արտերկրում հանգստանող հայերի նախընտրություններին, գներին, ծառայություններին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Լույս չի լինելու Երեւանի եւ մարզերի որոշ բնակավայրերում

Պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...

Ջուր չի լինելու Շենգավիթի որոշ հատվածներում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար...

159 մանկապարտեզի համար ծախսել ենք 6 մլրդ դրամ. Տարոն Մարգարյան

Մանկապարտեզների գույքի թարմացումը եւս առանձնակի կարեւորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարեւորել ենք ոչ միայն սեղան-աթոռների եւ մահճակալների թարմացումը, այլ նաեւ ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները...

Չիվնինգի կրթաթոշակների 2015-2016 ուստարվա դիմումներն ընդունվում են օգոստոսի 1-ից...

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների...

«Ժամանակ». Երեւանցի մարմնավաճառների «գործն» սկսվում է տաքսու մեջ

Որոշ վարորդներ նկատեցին, որ երբ իրենց մեքենան հաճախորդ է նստում, չեն կարող հետաքրքրվել, թե ով է ինչու է հյուրանոց, ռեստորան կամ կարաոկե գնում...

Ամրապնդեք կապը հայրենիքի հետ. վարչապետը՝ «Սփյուռք» ամառային դպրոցի երեխաներին

Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է...

Partner news