News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանից, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության թույլտվությամբ, արտահանվում են տարբեր կենդանիներ: Ամենաշատն արտահանվում են խեցգետիններ եւ լճագորտեր, ինպես նաեւ` օձի տարբեր տեսակներ ու թիթեռներ:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքջում տեղակայված հրապարակման` 2010 թ. (ավելի թարմ տվյալներ բացակայում են) արտահանման թույլտվություններ են տրվել.

- Մայիսին. 124.4 տոննա խեցգետին, 10.6 տոննա լճագորտ, 2 գլուխ եղջյուրավոր ագռավ, 3 գլուխ գրիֆային ցեսարկա, սպիրտում ֆիքսված 3 հատ գետածածան, 6 հատ ծածան, 2 հատ կողակ, 5 հատ կարմրախայտ, 5 հատ միջին մողես, 2 հատ հայկական իժ, 2 հատ լեռնատափաստանային իժ, 2 հատ Դարեւսկու իժ, 2 հատ բազմագույն սահնօձ, 2 հատ անդրկովկասյան սահնօձ, 2 հատ կարմրափոր սահնօձ:

- Ապրիլին. երկթեւանիների կարգից (Diptera) մժղուկների Simuliidae ընտանիքի` Simulium caucasicum, Simulium variegatum, Simulium kiritshenkoi տեսակների 1500 առանձնյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ