News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի  ստորգետնյա հետազոտությունների և ջրասուզումների կենտրոնը հուլիսի ընթացքում  անցկացնում է   իր երրորդ արշավը Սևանա լճում:Այս մասին հաղորդում է  «Nouvelles d'Arménie»:Այս երրորդ արշավը նպատակաուղղված է 2010 և 2011 թ.թ. առաջին արշավների ժամանակ սկսված  հետազոտությունների շարունակմանը:

Ստորգետնյա հետազոտությունների և ջրասուզումների կենտրոնը, որը ոչ կառավարական կազմակերպություն է, այս տարի կզբաղվի ստորջրյա հնագիտությամբ: Սևանա լճի այդ նոր հետազոտության արդյունքում պետք է ստացվի տեղեկատվություն, որը կկարողանա  լուծել  որոշ էկոլոգիական խնդիրներ, հատկապես երկրաբանության, սեյսմոլոգիայի և շրջակա միջավայրի աղտոտման  բնագավառներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ