News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Դամասկոսում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով, ոչ մի միջադեպ չի գրանցվել», - նշել է Տիգրան Բալայանը:

Ըստ լրատվամիջոցների` նախորդ ցերեկը եւ գիշերը Դամասկոսում եւ նրա մերձակայքում դաժան մարտեր են ընթացել կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ: Ինչպես Al Jazeera-ին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փոխհրաձգությունը շարունակվում է Մայդան, Զախրա, Էլ Կազազ, Սինաա եւ Քֆար Սուսա թաղամասերում: Փողոցները շրջափակված են անվտանգության ուժերի կողմից:

Ըստ ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների` Դամասկոսում զոհվել է 16 մարդ, որոնցից 5-ը` Թադամունում, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ