News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը 2012թ. առաջին կիսամյակում թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 319 անձ:

Հայաստանի ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության տվյալներով, այդ անձանցից 64-ը` նախկինում դատապարտված անձիք են (2011թ. 6 ամիսներին՝ 332-ը, որից 59-ը` նախկինում դատապարտվածներն են), 11-ը` օտարերկրացի են (2011թ. 6 ամիսներին` 11-ը), 18-ը կանայք են (2011թ. 6 ամիսներին` 7-ը), իսկ անչափահասների ներգրավվածությունը նախորդ տարվա վեց ամիսների համեմատ նվազել է 3-ով (2011թ. 6 ամիսներին ` 4, 2012թ. 6 ամիսներին` 1):

ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 94 անձ (2011թ. 6 ամիսներին՝ 122 անձ), որից 16-ը` նախկինում հանցագործություն կատարած անձինք են (2011թ. 6 ամիսներին` 21-ը):

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայի կողմից ներկայացված տվյալների 01.01.2012թ. դրությամբ թմրամոլ ախտորոշմամբ հաշվառման մեջ է 3867 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ