ՓԱԿԵԼ

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Հայաստանի ոստիկանությունը 2012թ. մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել

Հայաստանի ոստիկանությունը 2012թ. մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավելՀուլիս 16, 2012 | 13:12

Հայաստանի ոստիկանությունը 2012թ. առաջին կիսամյակում առգրավել է մոտ 3 կգ մարիխուանա:

Հայաստանի ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության տվյալներով, առգրավվել է 2999 գրամ մարիխուանա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6083 գրամի դիմաց:

Աճել է առգրավված ափիոնի քանակությունը` 2442 գրամ` նախորդ տարվա 907 գրամի դիմաց:

Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 0.32 գրամ կոկաին (2011-ին`2,11 գր.), 4,65 գրամ հերոին (2011-ին` 550 գր.): Առգրավվել են նաեւ հաշիշ, մորֆին, կոդեին, մեթադոն, օմնոպոն, բուպրենորֆին տեսակի թմրամիջոցներ:

Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցներից «ափիոնը», «ամֆետամինը» հիմնականում (98%) ապօրինի ներկրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ինչպես ցամաքային այնպես էլ օդային ճանապարհով, «հերոին» տեսակի թմրամիջոցը քիչ քանակությամբ ներկրվում է Թուրքիայից ցամաքային ճանապարհով, իսկ սինթետիկ թմրամիջոցներից «սուբուտեքս» տեսակի թմրամիջոցը, որի առգրավումը վերջին տարիներում ավելացել է` օդային ճանապարհով ներկրվում է Ֆրանսիայից:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Կրիմինալ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...