News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգի Մշակույթի եւ արվեստի միության նախագահ Վեդաթ Աքչայոզը հայտարարությունը, թե Անիի ավերակները պետք է զբոսաշրջիկներին ներկայացվեն «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ներկայացման ձեւով, արագ տարածվել է թուրքական մամուլում։

Զավեշտալին այն է, որ թուրք «արվեստաբանը» եղել է Հայաստանում, Կարսում կազմակերպված հայ-թուրքական տարբեր պլատֆորմների ժամանակ խոսել մշակույթային ինչ որ համագործակցության մասին, սակայն իր այս հայտարարության մեջ, թե Անիին պետք է ներկայացվի «Հազար ու մի գիշերներ» հեքիաթների տեսքով, ոչ մի բառ չկա Անիի հայկական լինելու մասին։

Ավելին, Վեդաթ Աքչայոզը նշել է թե Անին բազմաթիվ քաղաքակրթություններ է ունեցել եւ թվարկել ցանկը՝ ուրարտացիներ, խուռիներ, պարսիկներ, բյուզանդացիներ, օսմաններ, սելջուկներ եւ Վրաստանից եկածներ։ 

Ահա, հայերի հետ մշակույթային կապեր ստեղծել ցանկացող «արվեստաբանը» Անիի համար գտավ խուռիներ, պարսիկներ, բայց Անիում ներկայումս կանգուն մնացած կառույցների, եկեղեցիների կառուցողներին ոչ մի կերպ չհիշեց։

Արթուր  Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ