News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ներողություն խնդրել իր մրցակից, հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիից` նրա ձեռնարկատիրական փորձի մասին բացասական տեղեկություններ տարածելու համար: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, համապատասխան հայտարարությունն Օբաման արել WAVY-TV հեռուստաալիքի եթերում: «Մենք ներողություն չենք խնդրելու:

Ռոմնին պնդում է, որ գլուխ կհանի տնտեսական խնդիրներից` բիզնեսում ունեցած փորձի շնորհիվ: Կարծում եմ` ընտրողները լիովին հիմնավորված ցանկանում են իմանալ, թե ինչ գործարար փորձ ունի Ռոմնին»,- ասել է Օբաման:

Օբաման հիշեցրել է, որ ըստ Washington Post-ի հրապարակման, Ռոմնիի Bain Capital ընկերությունը ներդրումներ է արել ընկերությունների մեջ, որոնք աշխատատեղերը տեղափոխել են արտերկիր: Ռոմնին պնդում է, որ ընկերության ղեկավարությունից հեռացել է դեռ 1999թ.` ավելի վաղ երբ դա սկսվել է, , սակայն Օբաման պնդել է, որ դեռ 2000-ականների սկզբին Ռոմնին եղել է Bain Capital-ի ղեկավարը:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Ռոմնին Օբամայից պահանջել է ներողություն խնդրել իր ձեռնարկատիրական փորձի մասին բացասական տեղեկություններ տարածելու համար: Ռոմնիի շտաբը նշել է, որ, չնայած փաստաթղթերին, Ռոմնին ղեկավարել է Սոլթ-Լեյք-Սիթիում 2002թ. կայացած օլիպմիական խաղերի կազմկոմիտեն:

Ավելի վաղ Օբամայի շտաբը Ռոմնիին մեղադրել են ձեռնարկությունների սնանկացման, օֆշորային հաշիվներ օգտագործելու մեջ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ