News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում, այսօր` հուլիսի 16-ին, սկսվել է Lada Largus ունեիվերսալ մեքենայի վաճառքը: Բազային մեքենան կունենա 5-տեղանոց սրահ, 1,6 լիտր ծավալով եւ 84 ձիաուժ հզորությամբ շարժիչ եւ կարժենա շուրջ 320 հազար ռուբլի (շուրջ 9,7 հազար դոլար):

7-տեղանոց սրահ եւ 102 ձիաուժ հզորություն ունեցող մեքենան 100 հազար ռուբլով ավելի թանկ կլինի:

Ինչպես հաղորդում է RBK-ն, կախված կոմպլեկտացիայից, Lada Largus-ը հագեցած կլինի բարձրությամբ կարգավորվող վարորդի նստատեղով եւ ղեկով, օդափոխիչ համակարգով, ABS-ով, CD եւ MP3 ունեցող մագնիտոֆոնով:

«ԱվտոՎԱԶ»-ի ներկայացուցիչների վստահեցմամբ, նախագիծը համապատասխանում է անվտանգության բոլոր ժամանակակից պահանջներին, հագեցած է անվտանգության բարձիկներով, մանկական բազկաթոռի ամրացման Isofix համակարգով:

2012 թվականին «ԱվտոՎԱԶ»-ը նախատեսում է թողակրել 27 հազար հատ LADA Largus Ռուսաստանի եւ ԱՊՀ շուկաների համար, իսկ հետագայում արտադրության ծավալը հասցնել մինչեւ տարեկան 70 հազարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ