News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր ուժերի կողմից միասնական թեկնածու առաջադրելը հաղթանակ չի ապահովի 2013 թվականին նախատեսված նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Միասնական թեկնածու առաջադրելը ոչինչ չի փոխի երկրում, քանի որ ընդդիմությանն այդպես լ չհաջողվեց հասնել այն մակարդակին, որ կարողանա ներկայացնել հասարակության «երազանքներն ու նպատակները»:

Միասնական թեկնածուի հաղթանակը քիչ հավանական է, քանի որ գործող իշխանությունն ուժեղ է»,-վստահ է Բոստանջյանը:
Հարցին, թե բացառո՞ւմ է այդ հարցում արտաքին ուժերի աջակցությունը, նախկին պատգամավորը պատասխանել է, որ նման աջակցություն հնարավոր է, սակայն նույնիսկ այդ աջակցության առկայության դեպքում այն հետեւողական չի լինի: «Այս փուլում Հայաստանն այդքան մեծ հետաքրքրություն չի ներկայացնում արտաքին ուժերի համար: Գերտերություններն այս պահին ավելի շատ զբաղված են տարածաշրջանի այլ, ավելի լուրջ խնդիրներով»,-ընդգծել է Բոստանջյանը:

Մեկնաբանելով հարցը, թե կարո՞ղ է ԲՀԿ-ն նպաստել Ռոբերտ Քոչարյանի վերադարձին եւ արդյոք կա՞ ինչ-որ կապ ԲՀԿ-ի եւ Քոչարյանի միջեւ, Բոստանջյանը պատասխանել է. «ԲՀԿ-ում իմ ակտիվ գործունեության ողջ ընթացքում  ես ոչ մի կապ չեմ տեսել, իսկ աջակցության կամ նպաստելու հնարավորության մասին ոչինչ ասել չեմ կարող»:

Միաժամանակ նա նշել է, որ ընդհանուր առմամբ, «ղեկավար համակարգում կայացած մարդիկ երբեք այն չեն լքում»: Այդ կապակցությամբ, նա բերել է ԱՄՆ-ի օրինակը եւ ընդգծել, որ նման մշակույթ պետք է զարգանա նաեւ Հայաստանում: «Պետք չէ վանել մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են բերել երկրի կառավարմանը: Դա վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլեւ շատ ուրիշների»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ