News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Գյումրիում տնակներում ապրող, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա եւ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ նրանց ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը բաժանելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելելություններ կատարել տնակային ավաններ:

Գերցենի փողոցի կիսախարխուլ տնակներից մեկում 5 անչափահաս երեխաների հետ ապրող 33-ամյա Ստելա Մկրտչյանը «Շիրակ Կենտրոնի» անդամների այցելության պահին տանը չէր: Նա իր ընտանիքի գոյությունը պահելու նպատակով աշխատում է Շիրակի մարզի գյուղերից մեկի դաշտերում: Երեխաներից փոքրին` 2,5 տարեկան Էլենային, խնամում էր հարեւանությամբ ապրող մայրը, իսկ մյուս երեխաները փոքր տնակում սուսուփուս խաղում էին: Առաջին իսկ հայացքից երեւում էր, որ այս ընտանիքը եւ հատկապես երեխաները պարզապես գտնվում են աղքատության ճիրաններում:

Առավել մանրամասն` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ