News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ինտերնետը չի ֆիլտրվում, բայց հանցագործությունները չեն ավելանում: Այս մասին այսօր` հուլիս 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Նրա խոսքով` am դոմեյնում գրանցվելուց առաջ նախ պետք է ծանոթանալ գործող կանոններին, իսկ դրանք խախտելու դեպքում կազմակերպությունը իրավասու է փակել կայքը:  «Am-ում այժմ գրանցված է   20 հազար անուն հասցե, եւ այստեղ կատարվող անօրինականությունների համար պատասխանատու է Հայաստանը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է armgirls կայքի փակվելուն, ապա Սաղյանի խոսքով, այն տեղեկատվական կայք է, այնտեղ պոռնոգրաֆիա չկա, պոռնոգրաֆիական է եղել Անժելա Սարգսյանի կայքը, որը փակվել է դատական միջամտությամբ:

Նա տեղեկացրեց, որ հեռահաղորդակցության միջազգային միությունը իր անդամ երկրներին ներկայացրել է ինտերնետը վերահսկելու առաջարկներ:

Գրիգոր Սաղյանի խոսքով` Հայաստանում ինտերնետից սահմանափակումներ եղել է մեկ անգամ` 2008 թվականի մարտի 3-20-ը, որը պայմանավորված էր երկրում արտակարգ վիճակով: «Հայաստանը միացել է կիբերհանցագործությունների դեմ պայքարին, որին օրինակ` Ռուսաստանը չի միացել` համարելով, որ դա միջամտություն է իր ներքին գործերին: Ռուսաստանում այժմ ստեղծվում է հատուկ կառույց, որը վերահսկելու եւ ֆիլտրելու է ինտերնետը»,- ասաց նա:

Ի դեպ, առաջիկայում Բաքվում կայանալու է ինտերնետ-կառավարման ֆորում, որի ժամանակ քննարկվելու են ազատությունը չսահմանափակող հարցեր: Այդ ազատությունը, սակայն, չի հանգեցնի հանցագործությունների աճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ