News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընտրություններին մեծամասնական ընտրակարգը պետք է թողնել անկուսակցականներին, որոնք հասարակության 90 տոկոսն են կազմում, նրանք  ամենամեծ կուսակցությունն են մեր հասարակության մեջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Երեւանում կամ Գյումրիում կայանալիք լրացուցիչ ընտրություններում, եթե այդպիսիք նշանակվեն եւ ինքը նման հնարավորություն ունենա:

Ընտրատարածքը քաղաքագետը դեռ չի որոշել, ասում է՝ որտեղ ավելի շատ լինի պահանջարկը, այնտեղ էլ կառաջադրվի:

Նրա խոսքով՝ ժամանակակից եվրոպական երկրներում կուսակցականների թիվը կազմում է հինգից-վեց տոկոս, իսկ մնացյալը մեր մոտ նկարած թվեր են,«իրականում կուսակցականների թիվը երկու հարյուր հազարը չի անցնում»: Նա երեք դատական գործով անցնում է մեղադրյալ եւ այսօր՝ կեսօրից հետո, հրավիրված է Ոստիկանություն: Ուստի, նա չգիտի հնարավորություն կունենա մասնակցելու ընտրություննեին, թե ոչ, որովհետեւ իրեն ուզում են վերագրել «մարդ ծեծողի դափնիներ»: Ընտրություններին, Հմայակ Հովհանիսյանի խոսքով, ով ցանկանա, կարող է աջակցել իրեն: Առայժմ որեւէ քաղաքական ուժի հետ ընտրություններին իրեն սատարելու հետ կապված պայմանավորվածություն, քննարկում չի եղել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ