News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել սիրիահայ համայնքի Բարձր տեխնոլոգիաների եւ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մասնագետներին եւ ինժեներներին` Հայաստանում ըստ մասնագիտության աշխատանք գտնելու հարցում:

ԻՏՁՄ-ի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ սիրիահայ այն մասնագետները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել Հայաստանում, կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:

ԻՏՁՄ-ն պարտավորվում է այդ մասնագետների մասին տեղեկատվությունը փոխանցել 350 տեխնոլոգիական ընկերություններին եւ աջակցել աշխատանքի ընդունման հարցում:

Նույն խնդրով ԻՏՁՄ-ն դիմել է նաեւ ՀՀ Սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների եւ սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ եւ ԲՏ ոլորտի մասնագետներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ