Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Հայ երկրպագուները յուրահատուկ կերպով են հրաժեշտ տվել Ջոն Լորդին

Հայ երկրպագուները յուրահատուկ կերպով են հրաժեշտ տվել Ջոն ԼորդինՀուլիս 18, 2012 | 17:31

Deep Purple ռոք-խմբի ստեղնաշարային Ջոն Լորդի հայ երկրպագուները հուլիսի 18-ին յուրահատուկ կերպով են հարգել լեգենդար երաժշտի հիշատակը: Երկրպագուները Ջոն Լորդի նկարը սոսնձել են Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատերի վրա: Դեսպանատան առջեւ մոմեր են վառվել եւ ծաղիկներ դրվել:

Նշենք, որ Լոնդոնում հուլիսի 16-ին կյանքի 72-րդ տարում մահացել էր Deep Purple ռոք-խմբի ստեղնաշարային Ջոն Լորդը:

Կյանքի վերջին տարիներին նա պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:

Ջոն Լորդը ծնվել է անգլիական Լեսթեր կոմսությունում` 1941թ.: Նա Deep Purple-ի կազմում  ընդգրկվել էր 1968թ., մանսակցել խմբի մի շարք հիթերի, այդ թվում`  Smoke on the Water կատարման ստեղծմանը: 1976թ. Deep Purple-ի ցրումից հետո նա նվագել է Whitesnake համույթում, համագործշակցել Ջորջ Հարիսոնի, Դեվիդ Գիլմորի, Գրեմ Բոնեթի եւ այլոց հետ: Deep Purple-ի վերամիավորումից հետո Լորդը վերադարձավ խումբ եւ աշխատեց այնտեղ մինչեւ 2002թ.: Դրանից հետո նա իրեն նվիրել էր մենահամերգներին մինչեւ 2011թ. օգոստոս:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Մարդիկ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...