News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անթալիայի նավահանգստում խարսխված ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի անձնակազմի մի քանի անդամների դեմ Թուրքիայի երիտասարդական միության անդամները հարձակում են գործել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Անթալիայի Հանրապետության հրապարակում զբոսնող ամերիկացի զինվորներին են մոտեցել Թուրքիայի երիտասարդական միության անդամները եւ սկսել ծաղրել, որից հետո փորձել են զինվորականների գլխին պարկեր հագցնել։

Ոստիկանությունը մինչ ամերիկյան ավիակրի մեկնումը ուժեցացրել է անվտանգության միջոցառումները Անթալիայում։

Նշենք, որ ամերիկացի գեներալ Պետրեուսը 2003-ին Հյուսիսային Իրաքում մի խումբ թուրք զինվորականների գլխին պարկ էր հագցրել, որից հետո Թուրքիայում հաճախակի փորձում են ամերիկացի զինվորականների գլխին պարկ հագցնել։ Պետրեուսն այդ արարքի համար Թուրքիայում հայտն է որպես «պարկային գեներալ» անվանումով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ