News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

The Huffington Post-ը հրապարակել է սուրճի ամենահին գովազդը` թվագրված 1650 թվականով, որը ցուցադրվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Այդ գովազդը գրվել էր Լոնդոնի առաջին սրճարանի կողմից:
Խանութը բացել էր Պասկուա Ռոզե անունով հայ վաճառականը, ով Փարիզից եկել էր Լոնդոն եւ սրճային հեղափոխություն արել քաղաքում:
Ինչպես հաղորդում է MrBreakfast.com կայքը, առաջին սրճարանը բացվել էր 1652թ. հայի կողմից: Նրան որպես ծառա Լոնդոն էր բերել վաճառական Դենիել Էդվարդսը, եւ Ռոզեն ամեն առավոտյան սուրճ էր մատուցում Էդվարդսի հյուրերին: Սուրճի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ Էդվարդսը ֆինանսապես աջակցել է Ռոզեին` Քորնհիլլում, Սուրբ Միքայելի Ծառուղում սրճարան բացելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ