News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունների ընթացքում նույնիսկ ամենափոքր գյուղերում ընտրատեղամասերը հագեցած են համապատասխան պարագաներով եւ պայմաններով: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, Ղարաբաղում լրագրողների հետ զրույցում նշել է Սովորական քաղաքացիների կուսակցության առաջնորդ, Stop Islamization of Europe միջազգային կազմակերպության խորհրդի անդամ, Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Պավել Չերնեւը:

«Ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում նախընտրական քարոզարշավը հանգիստ է ընթացել: Ինձ մոտ տպավորություն է, որ ընտրությունները մաքուր են ընթանում»,-նշել է նա:

Ավստրիացի դիտորդ, «Միություն հանուն Ավստրիայի ապագայի» կուսակցության միջազգային հարցրեի դեպարտամենտի համակարգող Ալեքսանդր Շտելզլն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ տեղի բնակիչները չեն կասկածում ընտրությունների արդարության մեջ եւ դա լիարժեք լեգիտիմություն է ապահովում իշխանությունների կողմից որոշումներ կայացնելու համար:

Նշենք, որ ԼՂՀ-ում նախագահական ընտրություններին հետեւում են 81 միջազգային դիտորդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, ԱՐգենտինայից, Ուրուգվայից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ պաշտոնական պատվիրակություններ են ժամանել Հայաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ