News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 19-ը ոչ միայն Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունների օրն է, այլեւ եւս մեկ կարեւոր քայլ, որ Ղարաբաղի ժողովուրդն անում է երկրում ժողովրդավարության զարգացման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով որպես դիտորդ մասնակցում է ԼՂՀ նախագահական ընտրություններին:

«Մենք եղել են Ստեփանակերտի եւ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասերում, զրուցել թեկնածուների վստահված անձանց հետ: Բացի մեզնից, դիտորդական առաքելություն են իրականացնում նաեւ տարբեր երկրների ներկայացուցիչներ: Ինչպես մեզ մոտ, այնպես էլ իրենց դրական տպավորություն է առաջացել ընտրությունների ընթացքի մասին»,- նշեց Շարմազանովը:

Նշենք, որ ընտրություններին հետեւում են 81 միջազգային դիտորդներ 21 երկրներից ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից, նաեւ պաշտոնատար անձինք Հայաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ