News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունները անցել են կազմակերպված, հանգիստ, Ընտրական օրենսգրքին եւ միջազգային ստանդարտներին իդելական համապատասխանությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով գտնվում է ԼՂՀ-ում:

«Մենք եղել ենք մի քանի տասնյակ ընտրատեղամասերում, չենք հայտնաբերել ոչ մի խախտում: Ընտրատեղամասերի հանձնաժողովների ներկայացուցիչները, վստահված անձինք, միջազգային դիտորդները, բոլորը մեկ մարդու պես նշում են, որ ընտրական գործընթացն ընթանում է հանգիստ: Ընտրությունները կազմակերպվել են լավագույն կերպով, դիտորդների եւ վստահված անձանց համար ստեղծվել են բոլոր պայմանները աշխատանքները բարձր մակարդակով կատարելու համար»,-ասել է Մուկուչյանը:

Նրա խոսքով, ժամը 21:00-ի դրությամբ, ԼՂՀ ԿԸՀ-ն միայն մեկ բողոք է ստացել, որտեղ նկարագրվում է երկու դեպք:

«Դրանցից մեկը վերաբերում է գյուղերից մեկում երկու անձանց միաժամանակյա քվեախուց մտնելուն: Երկրորդ դեպքը վստահված անձի հանդեպ բռնություն կիրառելու մասին է: Երկրորդ դեպքի առնչությամբ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել, տեղյակ է պահվել ԼՂՀ ոստիկանությունը, բողոքն ընդունվել է վարույթ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-ընդգծել է Մուկուչյանը, հավելելով, որ վերջին տվյալներով բռնություն կիրառելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ