News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը մտադիր է հանդես գալ հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է անձամբ Վիտալի Բալասանյանը` միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել ընտրությունների արդյունքները: 

«Առաջիկա ժամերին ԼՂՀ-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությունը կտարածվի»,- նշել է նա:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է պետության գործող նախագահ Բակո Սահակյանը: Նախնական տվյալներով` նա հավաքել է 47 հազ. 85 ձայն կամ ձայների  66,7%-ը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ  32,5 տոկոսը: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:

NEWS.am-ը հաղորդել էր, որ ԼՂՀ-ում հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել են նախագահական ընտրությունները: Ժամը 20-ի դրությամբ, երբ փակվել են բոլոր 273 տեղամասերի դռները, քվեարկել էր 72 հազար 833 մարդ, կամ ընտրողների ընդհանուր թվի 73,38 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 99 հազար 190 մարդ:

ԼՂՀ-ի նախագահի նախորդ ընտրություններրը կայացել էին 2007թ. հուլիսի 19-ին, նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը` հավաքելով ձայների 85,12% տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ