News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու համար Հայաստանը կիրականցնի բարեփոխումներ մի շարք ուղղություններով; Այդ մասին այսօր` հուլիսի 20-ին Երեւանում «ԵՄ-Հայաստան. Մարտահրավերները եւ հնարավորությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների գործընթաց» սեմինարի ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Մասնավորապես` եվրոպական չափանիշներին պետք է համապատասխանեցվեն մաքսային օրենսդրությունն ու ընթացակարգերը, տնտեսական վեճերի կարգավորման համակարգը; Մյուս կարեւոր հարցը, որ ԵՄ-ի հետ բանակցությունների թեմա է`  էներգետիկայի ոլորտում առեւտրին առնչվող հարցերի ազատականացումն է; Փոխնախարարը այս հարցում մանրամասներ չհաղորդեց, սակայն նշեց, որ ԵՄ-ն կարեւորում է խնդիրը:

Բանակցությունների առարկա է նաեւ մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները, պետական գնումների համակարգում բարելավումները: Հայաստանի համար կարեւոր է ապրանքի ծագման կանոնների վերաբերյալ Հայաստան-ԵՄ համաձայնությունը: Ըստ Գ. Մելքոնյանի` հետագայում Հայաստանը կմիանա ապրանքի ծագման համաեվրոպական միջերկրծովյան համակարգին, ինչը հնարավորություն կտա հեշտացնել Հայաստանում մշակման ենթարկված ապրանքներին հայկական ծագում վերագրելը;

ԵՄ-ի հետ քննարկվող մյուս կարեւոր ուղղություններից է առեւտուրը (ապրանքների 95%-ի նկատմամբ կկիրառվի զրոյական մաքսատուրք), սանիտարիան եւ բուսասանիտարիան (մասնավորապես` կստեղծվեն մի շարք նորագույն լաբորատորիաներ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ