ՈւրբաթՕգոստոս 29
  • USD 411.23
  • EUR 541.88
  • RUB 11.13

Նշվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի հոբելյանը

13:06, 20.07.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառմանը:

Ողջույնի խոսքում Դերենիկ Դումանյանը նշել է. «Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը մեր անկախ հանրապետության հասակակիցն է, այն իր գործունեությամբ հզոր տարածաշրջանային նշանակություն ունի: Պատահական չէ, որ բաժանմունքը հանդիսանում է նաեւ ուսումնական բազա Երեւանի պետական բժշկական համալսարանի համար, այն հանդիսանում է բուհի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի մասնաճյուղ, ուր իրենց կլինիկական գիտելիքներն են ստանում համալսարանի ուսանողները, հետդիպլոմային ուսուցումն են անցնում օտոլարինգոլոգիայի ամբիոնի ասպիրանտները»:

Նշենք, որ բաժանմունքը ստեղծվել է 1992 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, UMAF-Paris, SOS-Armenia կազմակերպությունների աջակցությամբ: Բաժանմունքի գիտագործնական աշխատանքները կատարվում են Փարիզի Տրուսո հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի աջակցությամբ, ի դեմս պրոֆեսոր Եղյա-Նոել Կարապետյանի, ինչը մեծապես նպաստում է բաժնի առաջընթացին:

«Կարծում եմ, այս հաջողությունները, ավելի քան լավ արդյուքն են պրոֆեսոր Քուշկյանի աշխատանքի, ով իր զավակի նման փայփայում է այս կենտրոնը եւ այս բաժանմունքը»,- հավելել է նախարարը:

Հայաստանում արդիական խնդիր է ծանր լսողությամբ տառապող հիվանդների լսողության վերականգնումը: Հենց այդ պատճառով էլ նշված բաժանմունքի հիման վրա ստեղծվել է կոխլեար իմպլանտացիայի հանրապետական կենտրոն, որտեղ վերջին տարիներին իրականացվել է մոտ 60 վիրահատություն:

«Բաժանմունքը ստեղծվեց Հայաստանի համար դժվարին տարիներին եւ դարձավ ուղեցույց բոլորի համար», - ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը: Նրա խոսքով` բաժանմունքն ունի հաստատուն եւ լայն միջազգային կապեր Փարիզի Տրուսո եւ Մարսելի Թիմոն հիվանդանոցների, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ռուսաստանի առաջատար կենտրոնների հետ:

Միջոցառման ընթացքում նախարար Դումանյանը Ամերիկյան միջազգային բժշկական ֆոնդի նախագահ, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալպի Ագարակյանին, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային, բժշկության դոկտոր Գեորգի Թաշյանին  Հայաստանի Հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ժամանակակից մեթոդների ներդրման մեջ ունեցած զգալի ծառայությունների համար պարգեւատրել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալներով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Լույս չի լինելու Երեւանի եւ մարզերի որոշ բնակավայրերում

Պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...

Ջուր չի լինելու Շենգավիթի որոշ հատվածներում

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար...

159 մանկապարտեզի համար ծախսել ենք 6 մլրդ դրամ. Տարոն Մարգարյան

Մանկապարտեզների գույքի թարմացումը եւս առանձնակի կարեւորված է մեր կողմից, ընդ որում, մենք կարեւորել ենք ոչ միայն սեղան-աթոռների եւ մահճակալների թարմացումը, այլ նաեւ ծրագրում ներառել ենք խոհանոցային պարագաները...

Չիվնինգի կրթաթոշակների 2015-2016 ուստարվա դիմումներն ընդունվում են օգոստոսի 1-ից...

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների...

«Ժամանակ». Երեւանցի մարմնավաճառների «գործն» սկսվում է տաքսու մեջ

Որոշ վարորդներ նկատեցին, որ երբ իրենց մեքենան հաճախորդ է նստում, չեն կարող հետաքրքրվել, թե ով է ինչու է հյուրանոց, ռեստորան կամ կարաոկե գնում...

Ամրապնդեք կապը հայրենիքի հետ. վարչապետը՝ «Սփյուռք» ամառային դպրոցի երեխաներին

Ամենակարեւորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է...