News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանի հերթական զավեշտալի որոշումը զարմացրել է նաեւ թուրքական մամուլին:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կենդանիների իրավունքների պաշտպանության միության նախագահ Աննա Եւա Աքսոյը դեռեւս 2009-ին դիմել էր դատարան՝ հայտնելով, որ միության նախկին փոխնախագահ Մեհմեդ Ալի Օզարըքչան իրեն տարիներ ի վեր սպառնում է:

Աննա Եւա Աքսոյը նշել է, որ Ալի Օզարըքչան իրեն 8 տարի անընդմեջ սպառնում եւ վիրավորում է՝ օգտագործելով «Իմ երկիրը քեզ համար նեղ է», «Դու Երեւան գնա»,  «Քո վերջը կախաղանն է», «հայ գործակալ» եւ այլն:

Դատախազությունը Ալի Օզարըքչայի դեմ գործ էր հարուցել՝ վիրավորանքի եւ սպառնալիք համար, սակայն դատարանը հուլիսի 5-ին տեղի ունեցած դատական լսման ժամանակ որոշում է կայացրել, թե Ալի Օզարըքչայի արտահայտությունները տեղավորվում են խոսքի եւ մտքի ազատության սահմանման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ