Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

YouTube-ից օգտվողները կարող են մշուշով պատել կադրում առկա դեմքերը

YouTube-ից օգտվողները կարող են մշուշով պատել կադրում առկա դեմքերըՀուլիս 20, 2012 | 14:19

YouTube վիդեոծառայությունը նոր ֆունկցիա է առաջարկել, որը թույլ է տալիս կադրում մշուշով պատել մարդկանց դեմքերը, դրանով ապահովելով տեսանյութերի հերոսների անանունությունը:

Ծառայության ներկայացուցիչներն, իհարկե, խոստովանում են, որ այդ ֆունկցիան իդեալական չէ եւ հետագայում անպայման կկատարելագործվի, հաղորդում է Vesti.ru-ն:

«Եթե դուք ցանկանում եք բողոքի կարեւոր կադրեր տեղադրել, չցուցադրելով ակտիվիստների դեմքերը, կամ հպարտանալ 8-ամյա որդու հաղթանակով բասկետբոլի թիմում, չցուցադրելով երեխաների դեմքերը, մեր տեխնոլոգիան ապահովում է տեսողական անանունությունը YouTube-ում»,-հաղորդում է սերվիսի պաշտոնական բլոգը:

YouTube-ի ներկայացուցիչ Ջեսիքա Մեյսոնը հայտարարել է. «Հոսթինգն օգտագործում է ալգորիթմ, որը դիտում է տեսանյութը եւ հայտնաբերում դիմագծերը, ասենք աչքերը: Տեխնոլոգիան լղոզում է հայտնաբերված դեմքերը, ավելացնելով պիքսելները»:

Նոր հնարավորությունից օգտվելու համար, տեսանյութը բեռնելուց հետո օգտագործողը պետք է բացի «Բարելավել տեսանյութը» (Enhancements) բաժինը եւ «Լրացուցիչ ֆունկցիաներ»-ի (Additional Features) ցանկում ընտրի «Լղոզել բոլոր դեմքերը» (Blur All Faces) կետը:

Նոր ֆունկցիայի թերությունն այն է, որ այն լղոզում է բոլոր դեմքերն առանց բացառությունների, հնարավոր չէ որոշ դեմքեր բաց թողնել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Տեղեկատվական տեխնոլոգիաներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...