News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, հուլիսի 23-ին, երկօրյա պաշտոնական այցով  Հայաստան կժամանի Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ