News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2012 թ. առաջին կիսամյակում արտաքին աղբյուրներից ստացել է 231.4 մլն դոլար վարկ, տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Միեւնույն ժամանակ` մարվել է 55.7 մլն դոլար մայր գումար եւ վճարվել 26 մլն դոլար տոկոսավճար: Այսպիսով` արտաքին պետական պարտքն ավելացել է 149.7 մլն դոլարով եւ հուլիսի 1-ի դրությամբ կազմել մոտ 3.7 մլրդ դոլար, որից մոտ 3 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, իսկ մոտ 700 մլն դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի:

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ պետական պարտքի ցուցանիշներն այսուհետ կհրապարակվեն յուրքանչյուր ամիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ