News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունում բացատրել են, թե ինչու չեն կարող ստուգել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցները:

Ինչպես այսօր` հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, դատարանը համապատասխան միջնորդությունը կարող է բավարարել միայն մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձի նկատմամբ: «Ինչպես հասկանում եք, Հայրապետյանի դեպքում այդ մասին խոսք չկա», - նշել է Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ խոսքը Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահացու ծեծի էր ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան եւ այդ ողբերգությանը Հայրապետյանի մասնակցության մասին է: Գագիկ Համբարձումյանի խոսքով` գործում իբրեւ մեղադրյալ հանդես եկող անձանց հեռախոսազրույցներն ուսումնասիրվում են:

Պատասխանելով Ավետյանի մահվան գործի վերաորակավորմանն առնչվող հարցին` Քննչական գլխավոր վարչության պետը նշեց, որ «դա մեխանիկական աշխատանք չէ», սակայն վստահեցրեց, որ գործը կվերաորակավորվի:

Հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:

Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Մի քանի օր անց Վահե Ավետյանը մահացել էր:

Հուլիսի 3-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր իր թիկնապահների մասնակցությամբ միջադեպի պատճառով պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ