News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների կապակցությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող միությունը հայտարարություն է տարածել` ողջունելով ընտրությունները չճանաչված հանրապետությունում եւ դատապարտելով Թուրքիային ու Ադրբեջանին այդ հարցում նրանց դիրքորոշման համար:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե սա հինգերորդ նախագահական ընտրություններն էին, ընտրություններին մասնակցել է չորս մրցակցող թեկնածու, ինչը վկայում է այդ պետության ժողովրդավարացման եւ համախմբվածության կենսունակության մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի արձագանքին` հայտարարության հեղինակները նշել են, թե Բաքու-Անկարա առանցքը կրկին ավելացնում է թունավոր արտահայտությունները ԼՂՀ-ի հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ