News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները` ադրբեջանական բանակի սպայի մահվան մասին:

Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի բանակի սպայի մահվան մեղավորությունն ամբողջությամբ ընկած է ադրբեջանական կողմի վրա, քանի որ հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել:

«Եթե միջադեպը հակառակորդի սադրիչ գործողությունների հետեւանք է, ապա անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունեցել, մեղավորությունն ամբողջությամբ ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-հայտարարել է նա:

Նշենք, որ ըստ ադրբեջանական Trend գործակալության, Ադրբեջանի ովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի ուղղությամբ մահացել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ Ջաֆար Ջաֆարովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ