News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադացի ազատական պատգամավորը հարուցել է Ադրբեջանի դեսպանի ցասումը` ուղեւորվելով Լեռնային Ղարաբաղ` դիտարկելու նախագահական ընտրությունները, որոնք Ադրբեջանի կառավարությունը չի ճանաչում: Այդ մասին գրում է կանադական The Globe and Mail պարբերականը:

Կանադայում Ադրբեջանի դեսպան Ֆարիդ Շաֆիեւը ասել է, թե Կարիգիաննիսը իրավունք չուներ գնալ մի տարածք, որտեղ հակամարտության ընթացքում 30 հազար մարդ է զոհվել եւ առ այսօր պատահական ռազմական գործողություններ են ընթանում: Նա պատգամավորին, ով միշտ էլ միայնակ գայլի կարգավիճակ է ունեցել, մեղադրել է կողմնակալության եւ արմատական տարրերին տուրք տալու մեջ:

Կարիգիաննիսը կապվել The Globe and Mail-ի հետ` Շուշի քաղաքից եւ ասել, թե բացարձակապես ղարաբաղյան հակամարտությունում որեւէ մեկի կողմը չէ:

Պատգամավորի խոսքով, Կանադայի պես երկրների պարտականությունն է օգնել լուծել նման վեճերը. «Մենք` կանադացիներս պետք է իրար միացնենք կողմերին, որ նրանք նստեն սեղանի շուրջ եւ քննարկեն իրենց տարաձայնությունները, որ կարողանանք կառուցել կամուրջներ ու երկրներ»:

Շաֆիեւը հայտարարել է, թե Կարիգիաննիսը չի կարող հրավիրվել Ադրբեջան, քանի որ պերսոնա-նոն-գրատ է հայտարարել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ